«Հայ ժողովուրդը մեկնաբանել է նրանց գործունեությունը՝ մասնավորապես 2018-ին և այսօր էլ է մեկնաբանում: Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,- Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախորդ իշխանությանն, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իրենք քաղաքական գործունեություն ծավալեն ու զգուշացրեց. «Այո, շատ մեծ վտանգ է, որ իրենց դղյակները և իրենց կուտակած միլիոնները արագ կկորսվեն. հույս ունեմ: Մինչև հիմա տրամաբանորեն պետք է կորցրած լինեին, բայց դեռ տիրապետում են բավականին մեծ ֆինանսական և տնտեսական միջոցների: Կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձնելու են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ