Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի…ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն». Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցականների մասին

Սեպտեմբեր 23,2019 01:15

«Պատմության մեջ ամեն ինչ այդքան միանշանակ չի եղել, ցավոք: Պապ թագավորին համարում են հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկը, ոչ ոք չի ասում, որ հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը Պապ թագավորի որոշմամբ է եղել»,-դիտարկմանը՝ մեզ չեն գոհացրել այն հայտարարությունները, որ եկեղեցին չպետք է խառնվի պետականությանը, քանի որ հազարամյակներ հայոց եկեղեցին և պետականությունը կապված են, Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև հարցրեց՝ ուզում եմ հասկանալ՝ մենք ուզում ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մե՞ջ. «Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է դա, կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջն՝ ինչպես բավարարի, բայց գիտեք, մեր կառավարությունը ժողովրդի օրինական կառավարությունն է: Երբ մենք ասում ենք ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, ասում են, դե, եկեք այս կառավարության ողնաշարը ջարդենք: Երբ ասում ենք, որ դատարանները լինելու են անկախ, դատական համակարգն ասում է. դե, եկեք այս կառավարության ոտքի տակ քանդենք: Սա իրավ սխալ ընկալում է: Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի: Բոլոր նրանք, որոնք ընկալել են, փոշմանել են: Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով և շարունակելու է այդպես լինել, և կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին կյանքին: Դա չի նշանակում, որ կառավարությունը եկեղեցու հետ չի խոսում, քննարկում, եկեղեցին ինքը պետք է ասի, թե ինչ գործերում է ակնկալում կառավարության աջակցությունը, որ հայ առաքելական եկեղեցին ավելի ուժեղ, մեր ժողովրդի հավատքը ուժեղ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30