Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հիմա չափելու գործընթացում ենք, շուտով կսկսվի նաև կտրելու գործընթացը». Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում

Սեպտեմբեր 22,2019 23:07

Լոս Անջելեսում ավանդական հայ կուսակցությունների ղեկավար կազմերի հետ հանդիպումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոս Անջելեսում Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ: ՀՀ վարչապետն ասաց, որ դեռ այսօր առիթ ունենալու է ելույթ ունենալ Գրանդ փարկում՝ ԱՄՆ ժամանակով ժամը 16.00-ին և երկար խոսել: Եվ առաջարկեց, որ այս հանդիպմանն ավելի շատ լինի լսողի, հարցերին պատասխանողի դերում և նախընտրեց անցնել գործնական հարցերի քննարկմանը:

ՀՀ-ի սահմանամերձ մարզերում իրականացվող ծրագրերով զբաղվող Մարգարիտա Բաղդասարյանը նկատեց՝ ՀՀ-ում սահմանամերձ և հեռավոր գյուղերում դպրոցների վիճակը շատ վատ վիճակում է, մանկապարտեզներ ընդհանրապես չկան և հարցրեց՝ ի՞նչ պլաններ ունի կառավարությունը դպրոցների և մանկապարտեզների զարգացման հետ կապված: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված: Ընդհանրապես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում մանկապարտեզի հետ կապված, ըստ էության, այնպիսի խոստում կա, որ կարելի է համարել մեգանախագիծ: Հիմա փորձնական մի ծրագիր ենք իրականացնում ՀՀ գյուղերից մեկում, որտեղ պիտի առաջիկա օրերին սկսվի մոդուլային փորձնական մանկապարտեզի կառուցումը: Եթե այդ փորձն արդյունավետ լինի, մենք այդ ծրագիրը շատ մեծ ծավալներով կիրականացնենք: Այն, ինչ ասում եք, մեր առաջնահերթություններից է: Այնպես չէ, որ միայն սահմանամերձ դպրոցների գյուղերի, դպրոցների կամ մանկապարտեզների պակասը կա: Դա ՀՀ-ի համար համատարած երևույթ է: Այն քաղաքական, տնտեսական խնդիրները, որ մեր առաջ դրել ենք, անհնար է լուծել առանց կրթական ոլորտի խոչընդոտների փոփոխության»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացել են, տնտեսական աճի տեմպերը հույս են տալիս, որ շոշափելի և տեսանելի կերպով կկարողանանք լուծել այդ խնդիրները գործնականում: ՀՀ վարչապետն ամփոփելով նշեց. «Սա այն դեպքերից է, որ պետք է յոթ չափենք, մեկ կտրենք: Հիմա չափելու գործընթացում ենք, շուտով կսկսի նաև կտրելու գործընթացը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30