Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ: Գործն արդեն ուղարկվել է դատարան, գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:
Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018-ի հունիսի 28-ին: Սա այն ժամանակահատվածն է, երբ մեծ աղմուկ էր բարձրացրել Սարգսյանին 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճիռը:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ ենթադրյալ արարքը կատարելու օրվանից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին վերաքննիչ դատարանը, քննելով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի բողոքը՝ այն մասնակի բավարարել էր, և նշանակված 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկումը դարձրել 5 տարի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում