Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցակցային 5-րդ օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:
Հայ ծանրորդը, որ հավակնում էր ոսկե մեդալի, մարզիչների խոսքով Պատտայայի հարթակում պետք է աներ այն, ինչ անում է մարզումների ժամանակ: Անդրանիկը պոկում վարժությունում պայքարն սկսեց 168 կիլոգրամից, իսկ հետո երկու անգամ ձախողեց 172 կգ-ն, սակայն նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Մեր ծանրորդը կարող էր նաեւ երկամարտում մեդալ նվաճել, սակայն բոլորի համար անսպասելի, երեք անգամ չկարողացավ սանձել իր իսկ պատվիրած 195 կիլոգրամը եւ զրո ստացավ: Հայ ծանրորդը այս էլ որերորդ մրցաշարում չի կարողանում հաղթահարել անհաջողությունների շարքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ