Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր 5-րդ մրցումային օրն է: Հայաստանից տղամարդկանց 81 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտնելու է Անդրանիկ Կարապետյանը: Ըստ ներկայացված նախնական պատվերների ցանկի, ուժեղագույնների «A» խմբում ընդգրկված 11 ծանրորդների մեջ Անդրանիկը հավակնելու է մեդալի:
Նախորդ օրը կանանց 59 կգ քաշայինների «B» խմբին մասնակցած Իզաբելլա Յայլյանը 92+110=202 կիլոգրամով ի վերջո զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը (36 մասնակիցների մեջ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ