«Շատ ցավալի է, որ նոր իշխանությունն ավելի պասիվ է, քան նախորդը: Նախորդները գոնե խոստանում էին», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դժգոհեց Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը: «Իշխանափոխությունից հետո ես պայմանավորվել էի հանդիպել ԿԳՄՍ փոխնախարարի հետ, բայց նա ուղարկեց բաժնի վարիչ ինչ-որ մի կնոջ մոտ: Իսկ վերջինն էլ ինձ շփոթել էր շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ասելով՝ «Ձեզ ճանաչում եմ: Դուք շախմատի ֆեդերացիայի նախագահն եք»:
Այսպիսի ծիծաղելու վիճակ էր: Ես սա որպես բողոք չեմ ասում: Հավանաբար, իրոք, երկիրը խառն է ու ոչ մեկը ոչ մեկի չի ճանաչում: Ցավալի է՝ ժողովրդին մղել են տարբեր ուղղություններով մտածելու եւ չեն ուզում մտածել մատաղ սերնդի համար սպորտի զարգացման մասին, ինչը շատ կարեւոր է ազգի հետագայի համար: Շաշկին, ինչպես շախմատը, զարգացնում է երեխայի տրամաբանությունը եւ անհամեմատ մատչելի է շախմատից», – ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ