Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում, ինչպես երազների քաղաքում․ Փաշինյանին հաջողվեց անճանաչելի դարձնել այս քաղաքը  (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2019 22:51

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Սև Բերդ» ամրոցում  ՀՀ Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումից հետո,  որն, ի դեպ, կազմակերպված էր բարձր մակարդակով,  կառավարական հյուրերն ու  օտարերկյրա դեսպանները, դիվանագետները տոնը շարունակեցին Գյումրու պատմական հատվածում։

Քաղաքի պատմական փողոցներից ամենուր լսվում էր երաժշտություն՝ բոլոր ճաշակների համար,  ամենուր ցուցադրվում էին արհեստի ու արվեստի գործեր․ Ռուսթավելու փողոցում տաղավարներով ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը․ ցուցադրվում էին տվյալ տեղանքում պատրաստված ձեռագործ աշխատանքներ, տիկնիկներ, ուտեստներ, շարված էին անգամ մրգեր։

 

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ փողոցներում քայլելու տեղ անգամ չկար․ Գյումրին երբևէ այսքան գունեղ ու  մարդաշատ չէր եղել։  Հայաստանի այլ տեղանքներից ու արտերկրից մեծ թվով երիտասարդներ էին եկել․ նրանք  ամեն քայլափոխի ուսումնասիրում էին քաղաքը, այցելում էին նաև թանգարաններ։ Ռեստորաններում, սրճարաններում, բնականաբար, ասեղ գցելու տեղ չկար․ ստիպված բացօթյա մեկօրյա  սրճարաններ էին  տեղադրել ճեմափողոցներում։  Մարդիկ վայելում էին տոնը, փողոցի մեջտեղում պար բռնում, տարբեր կերակրատեսակներ փորձում։

Մի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոչ միայն պաշտոնյաների ու դիվանագետների ուշադրությունը սևեռել այս գողտրիկ քաղաքի վրա,  որոնցից շատերն այս քաղաքում միգուցե չէին էլ եղել,  այլ մեկ օրով գունազարդել, շունչ տալ, կենդանացնել, քաղաքի բնակիչներին  հուշել ու  ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել իրենց երազանքների սիրելի քաղաքը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30