Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը դեռ չի ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը․ «Փաստինֆո»

Սեպտեմբեր 21,2019 20:42

Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է կառավարությունից։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները պատրաստակամություն են հայտնել «Գոլդեն փելիս» հյուրանwցը հանձնել պետությանը:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ փորձեց պարզել՝ հյուրանոցը երբ և ինչ ընթացակարգով է հանձնվել պետությանը և արդյոք այն արդեն համարվում է պետության սեփականություն, թե ոչ և որքան է կազմում հյուրանոցի ինքնարժեքը։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պարզվեց, որ թեեւ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները 2018թ.-ի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում է ներկայացրել կոմիտե, սակայն առ այսօր այդ նվերը չի ընդունվել. Անցած 10 ամիսների ընթացքում կառավարությանը չի հաջողվել ընդունել նվիրատվությունն ընդունելու որոշումը։

«Դիմումն ստանալուց հետո Կոմիտեի կողմից կազմակերպվել են քննարկումներ, պետական այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում ստացվել են անհրաժեշտ տվյալներ եւ վերը նշված անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու նպատակով մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը սահմանված կարգով շրջանառվել և ներկայացվել է կառավարության քննարկմանը»,- նշված է պատասխանում։
Այսինքն՝ հյուրանոցը պետական սեփականություն կհամարվի միայն կառավարության համապատասխան որոշման ընդունումից, անհրաժեշտ ձևակերպումներից և գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցում կատարելուց հետո։ Իսկ թե ինչու այս անցած 10 ամիսների ընթացքում կառավարությունը չի ընդունել այդ թանկարժեք նվերը՝ կառավարությունը լռում է։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30