Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների միջև: Այս մասին հաղորդում է fontanka.ru կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը առավոտյան 4.30 ահազանգ է ստացել, որ «Проспект Славы» մետրոյի կայարանի մոտ ծեծկռտուք է, որին մասնակցել է 16 մարդու: Նշվում է, որ կռվի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել թափահարել:
Ինչպես հաղորդում է կայքը, զանգվածային ծեծկռտուքի մասնակիցները ծնունդով Հայաստանից և Դաղստանից են, միջադեպից հետո հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ: