«Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ կհամընկնի արտաքին եւ ներքաղաքական միջավայրի հետ: Նա ուզում է եւ պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ ասելիքը պատեհ պահին ԶԼՄ-ների միջոցով հասանելի կլինի ժողովրդին: Սերժ Սարգսյանի լռությունն այսօր ավելի խոսուն է, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած քաղաքական աղմուկը, որի ականատեսն ենք օրը մի քանի անգամ»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ