«Սահմանադրական դատարանի հանդեպ այս իշխանությունների անհանդուրժողականությունը ՀՀ-ում ավտորիտար համակարգ հաստատելու եւ Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը վերջնականացնելու ցանկության հետեւանք է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած իրավական գործընթացին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա գնահատմամբ. «ՍԴ-ի դեմ ամռանը նախաձեռնված հարձակումը տապալված է: Այս անգամ էլ իշխանությունն օգտագործում է ԱԺ-ին՝ սեփական նպատակներին հասնելու համար՝ որպես «հետեւակ»: Ցավալի է, որ ԱԺ-ն, որպես ինստիտուտ, որն ի սկզբանե ձեւավորվեց շատ կասկածելի որակով, շարունակում է ծառայել որպես դեկորացիա եւ խամաճիկ՝ գործադիրի համար, բացառապես Նիկոլ Փաշինյանի համար: Փաստացի, օրենսդիրն ու գործադիրը միասնաբար ուզում են ճնշել ՀՀ-ում ժողովրդավարության վերջին բաստիոնին՝ ՍԴ-ին»:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանության ապիկար քաղաքականության հետեւանքով ունենալու ենք այնպիսի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանին սաստելու են Վենետիկի հանձնաժողովից եւ այլ միջազգային կառույցներից. «Ցավում եմ, որ երկրի հեղինակության հետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի խաղեր է տալիս, իսկ Հրայր Թովմասյանի տոկունության վրա չեմ կասկածում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ