Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:
Հավաքականի մարզչական շտաբը տասից ընտրել էր վեց քաշային կարգի ըմբիշի, որոնք պետք է ի վիճակի լինեին գոտեմարտել ինչպես Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշերի, այնպես էլ աշխարհի առաջնության մեդալների համար: Սակայն նրանց սպասումները երկու դեպքում էլ չիրականացան: Հավաքականը տուն է վերադառնում առանց մեդալի եւ օլիմպիական ուղեգրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ