«Սերժ Սարգսյանի անունով այսօրվա պետական միջոցառումներին հրավեր եղել է, բայց քանի որ Լոռու մարզ այցը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել էինք երեք օր առաջ, բնական է, որ նախագահն իր կուսակիցների հետ այսօր այստեղ էր, եւ ոչ թե Գյումրիում»,-Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի՝ Լոռու մարզ կատարած այսօրվա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Մի կողմից գովելի է, որ երկրի նախկին ղեկավարներին են հրավիրում նման կարեւոր տոներին, բայց խոստովանենք, որ քաղաքական տեսանկյունից երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու դեպքում միասնականության գաղափարն Անկախության օրվա առիթով խարխլված է ի սկզբանե: Ցավոք, այս տարի եւս այս տոնն իր ոգու ներքո չհամախմբեց ՀՀ բոլոր նախկին եւ ներկա ղեկավարներին»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ