Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Բոգդան Յարեմենկոն: Պատգամավորի խոսքով՝ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ ԵԽԽՎ-ն բացահայտ անտեսում է Ուկրաինայի շահերը:
«Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան առայժմ զերծ կմնա իր պատվիրակությանը ԵԽԽՎ գործուղելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ որոշմանն աջակցել է Ռադայի խմբակցությունների մեծ մասը: Յարեմենկոյի խոսքով՝ ներկայում ուկրաինացի պատգամավորները խորհրդակցություններ են անցկացնում Եվրոպայի Խորհրդի անդամների հետ, որպեսզի մշակվի ԵԽԽՎ-ի հանդեպ վստահության վերադարձի ծրագիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ն վերականգնել էր ռուսական պատվիրակության լիազորությունները: Աշնանային նստաշրջանն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Բոգդան Յարեմենկոյի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/bohdan.yaremenko/posts/2639421272788645