ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ:
Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
ՀՀ 3-րդ նախագահի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Լոռվա մարզի Արդվի համայնքում Հանրապետական կուսակցության անդամներն ուխտագնացություն կկատարեն Սուրբ Հովհաննես վանք (հայտնի է նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով), որի մատուռում գտնվող դամբարանում ամփոփված է Հայոց եկեղեցուն զգալի հռչակ բերած մեծագույն հայրապետներից մեկը՝ Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին:
Կարդացեք նաև
ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/239728680291843?__xts__[0]=68.ARDGINNOGawMziqwPXDwWcb_MvOwkwMJruL_OU1Kb7vhaujZPEvEnFWStKuUEm8V_UhvbBZEqg6CLEbzYbX1itMjxbcZl4IyCY2pxDM8GNLRWc4TsJrfbujNHTbnXtwARUwI-beUqKYDtxerik_als2D0bdBs1hqO-DyztanU1y8VU-G2msjLyCanuEE91sQ0M0MdVITcQyG1wWrIAwEOETix40JGzQWqJwAa4nEydGsyvrSyqzzTV0iduHPRfYxAzpr_UiQSgpF82B9IIljoZcOmCD-wBRRkdqCUyl_FIOmrkosWn8Tie674q7WX2cNMN_MAf5aswqyWYF32ja_Zco&__tn__=-R