Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը:
«Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի առաջխաղացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումն ամբողջությամբ համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի շահերին»,- ասվում է շնորհավորական ուղերձում: