Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեց Հայաստանի հավաքականը: Առաջինը մրցահարթակ մտավ կանանց 59 կգ Իզաբելլա Յայլյանը, որը հանդես եկավ «B» խմբում:
Իզաբելլան պոկեց 92 կիլոգրամանոց ծանրաձողը, հրում վարժությունում ցույց տվեց 110 կգ եւ երկամարտի 202 կգ արդյունքով խմբում զբաղեցրեց վեցերորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ