Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան․ Գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 21,2019 14:04

Տեղեկություն կա, որ գազի գինը հունվարից կարող է դառնալ 205 դոլար` սահմանի վրա, տեղյա՞կ եք նման քննարկումներից՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանին։ «Գիտեք, նախկինում եւս այդպիսի խոսակցություն կար. արդյունքում սահմանում եւ բուն սպառողի համար այդ գներն այլ եղան, ասել է` իմ եւ ձեր համար գազի գնի որոշակի թանկացում չեղավ, արդյունավետ լուծում գտնվեց։ Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է։ Անկեղծ ասած` Ձեր նշած թվից տեղյակ չեմ, բայց եթե սահմանին գազի գինը փոփոխվի, դա ավտոմատ բերելու է գազի գնի վերանայման»:

Հնարավոր կլինի՞ այս անգամ եւս սուբսիդավորմամբ հարցը լուծել։ «Դուք խոսում եք դեռեւս չկայացած փաստի մասին. կարող եմ ասել, որ գազի համակարգում արդյունավետության բարձրացման բավականաչափ տեղեր կան, եւ դրա շնորհիվ էր, որ կարողացանք հարցը կարգավորել»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30