Գյումրու Սև Բերդ ամրոցում ընթացող «Ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը պատմեց իր դպրոցական շարադրության մասին, որը հանձնարարել էին «Իմ ժամանակի հերոսը» թեմայով: Նա գրել ու ոչ մեկին ցույց չէր տվել: Նախագահն առաջին անգամ գաղտնազերծեց բովանդակությունը. նրա պատկերացմամբ, հերոսները իր հայրն ու մայրն էին, ովքեր պատերազմի հետո` 1946 թվականից վերդարձել են Հայաստան` առանց վախենալու:
Նախագահն ասաց, որ ժամանակն է բոլորը վերադառնան հայրենիք: «Տուն գալու ժամանակն է», -ասաց նա: Նա նաև նշեց, որ առաջին անգամ Գյումրիում` Սև Բերդում, Չերքեզի ձորում եղել է հինգ տարեկանում: Նա նաև հայտարարեց, որ իր հերոսները Գյումրին և գյումրեցիներն են , որոնք համբերատար` 30 տարի սպասել են այս օրվան. կորցնելով բնակչության կեսը՝ այս քաղաքը արժանապատվորեն է տարել դժվարությունները:
«Մեր հայրենիքը միայն Երևանը չէ»,-ասաց նախագահը:
Նախագահը մրցանակ հանձնեց Սամվել Գասպարյանին, նա զբաղվում է փայտագործությամբ, քանդակներ անում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ