Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք քննարկել ենք ինքնիշխանության ամրապնդման հարցը․ Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 21,2019 13:36

Երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը արտաքին քաղաքական նրբերանգներ էլ ունի։ Դրա հեռահար նպատակը սկսել է զգացվել վերջին ամիսներին։ Այս կոնտեքստում է հարկավոր դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ու դրան որեւէ ողջամիտ բացատրություն չտալը, դրանից առաջ նաեւ՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարող «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումը։

«Սասնա ծռերի» անդամ, Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած եւ միայն հեղափոխությունից հետո ընդհատակից դուրս եկած Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք քաղաքական վեկտորի փոփոխության քննարկումներ չեն ունեցել։

«Մենք խոսել ենք բոլոր էն հարցերի մասին, որոնք էսօր օրակարգային հարցեր են՝ ինքնիշխանության ամրապնդման եւ այլն։ Ամուլսարի մասին էլ ենք խոսել եւ կարծում ենք, որ էդ տարբերությունը, որը գոյություն ունի իշխանության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ, դրա լուծման լավագույն ձեւը նախեւառաջ անմիջական ժողովրդավարական մեխանիզմների լինելն է՝ տեղական եւ համապետական հանրաքվեները»,- ասաց  Չուգասզյանը։ Իսկ թե ինչ ասել է՝ ինքնիշխանության ամրապնդում, կարելի է միայն կռահել․ ըստ էության՝ սա հենց Ռուսաստանի «լծից» մաքսիմալ անկախացումն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են «Սասնա ծռերը»։

– Ձեզ գոհացնո՞ւմ է այն քաղաքականությունը, որն այսօր վարում է վարչապետը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։

– Մենք էլի, էդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել ենք, որ ռազմավարական իմաստով իշխանության ամրապնդման քայլերը մենք միշտ ողջունել ենք: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերությունների էն ժառանգությանը, որը մենք ստացել ենք, բնականաբար, էդ ընթացքը պետք է նույնպես քայլ առ քայլ ամրապնդել մեր ինքնիշխանությամբ։

– Հիմա, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանն ավելի շատ պրոռուսակա՞ն գիծ է բռնել, թե՞ պրոարեւմտյան, կամ դեռ չի կողմնորոշվում։

– Մենք մեր կողմից ժամանակին քննադատել ենք Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշումը։ Դա ժամանակին արել ենք եւ մնում ենք էդ կարծիքին։ Էդ իմաստով կա տարբերություն մեր եւ պարոն Փաշինյանի մոտեցումներում, եւ մինչ օրս մեզ մոտ չի փոխվել էդ մոտեցումը։

– Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պրոարեւմտյան կուրս վերցնել, եւ տեղեկություն կա, որ ձեզ հետ նման հարց է քննարկել։

– Նման հարց չի քննարկվել մեզ հետ։ Այն, ինչ մենք քննարկել ենք, միայն ինքնիշխանության ամրապնդման հարց է եղել։

– Իսկ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության հարց կամ պահանջ ձեր կողմից առաջ քաշվե՞լ է վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

– Ոչ, չի քաշվել։ Մենք խոսել ենք անցումային արդարադատության գործիքների շուտափույթ օգտագործման մասին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30