Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Փաշինյանն ինքը չպետք է թույլ տար, որ ԱԱԾ պետը այդքան մեծ ուշադրություն գրավի. «Ժամանակ»

Սեպտեմբեր 21,2019 13:19

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը  որոշակի պարզաբանումներ է ներկայացրել օերս, ըստ էության, իր սկանդալային հրաժարականի մասին։ Վերջինս  նախ չի բացառել քաղաքականության մեջ լինելը՝ ասելով, որ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, սակայն ոչինչ բացառել պետք չէ, և հետո կոչ է արել նախկին իշխանությանը չոգևորվել, իսկ իրեն էլ չկապել Միքայել Մինասյանի հետ: Ընդհանրապես Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ընթերցելիս առաջացած առաջին հարցն այն էր, թե ինչո՞ւ է ուժային կառույցի ղեկավարը հրաժարական ներկայացնելիս քաղաքական հայտարարությամբ հանդես գալիս։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Արթուր Վանեցյանը շատ կարճ ժամանակահատվածում իշխանությունների շնորհիվ դարձավ քաղաքական աստղ: «Պարոն Փաշինյանն ինքը չպետք է թույլ տար, որ ԱԱԾ պետը այդքան մեծ ուշադրություն գրավի ու հանրային դեմք դառնա։ Իշխանությունների կողմից իջեցված պատվերները պարոն Վանեցյանը մեծ հաճույքով կյանքի էր կոչում, ինչի արդյունքում էլ սիրվեց հետհեղափոխական էյֆորիա ապրող հասարակության լայն շերտերի կողմից»։

Համբարյանի դիտարկմամբ՝ պատահական չէ այն հանգամանքը, որ իշխանությունների շնորհիվ ամենաբարձր վարկանիշ ունեցողները հենց ուժային կառույցների ներկայացուցիչներն էին. «Ինչ վերաբերում է նրա քաղաքական ծրագրերին, ապա եթե նա ձևավորի իր սեփական քաղաքական թիմը, ապա կարող եմ ասել, որ իր ընտրազանգվածը կլինի նույն իշխանություններին երկրպագող այն զանգվածը, որը դժգոհ է իշխանություններից, բայց դեմ է նախկինների վերադարձին։ Այդ զանգվածի մեծ մասը կարող է անցնել այն քաղաքական ուժի կողմը, որը կձևավորվի պարոն Վանեցյանի կողմից»։

Ըստ նրա՝ ԱԱԾ նախկին ղեկավարը թեպետ նորելուկ է  լինելու քաղաքականության մեջ, բայց շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ բավական մեծ քանակությամբ կողմնակիցներ է ձեռք բերել։

 

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30