Գործադուլ ու դասադուլ Ջերմուկում: Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հեռանկարը Վայոց ձորում լարված իրավիճակ էր ստեղծել: Ջերմուկցիները՝ մեծ ու փոքր փողոց էին դուրս եկել ու շարունակում են ընդդիմանալ հանքի շահագործմանը: Իշխանությունն էլ իր հերթին չի նահանջում: Որոշված է, որ հանքը պետք է շահագործել, քանի որ այդ շահագործումն արգելող իրավական հիմքեր չկան: Եվ ակնհայտ է, որ առաջիկայում այս հարցում զարգացումներ են սպասվում, ժամանակի անիվը պտտվում է:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ՝ նրանից հետաքրքրվելով, ի՞նչ են պատրաստվում իշխանություններն անել՝ դրությունը մեղմելու համար: «Ինչպես վարչապետ Փաշինյանն է ասել, մեր քաղաքացիները, բնականաբար իրենց իրավունքների պաշտպանության շրջանակում օգտվում են իրենց բողոքի արտահայտման ձեւերից, բայց եթե անհրաժեշտություն լինի եւ հիմքերը լինեն, ապա պետությունը ինքը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները: Հարկավոր է շարունակել երկխոսությունը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում