Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը շնորհավորական բազմաթիվ ուղերձներ է ստանում

Սեպտեմբեր 21,2019 12:50

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ նոյեմբերին կայացած մեր հանդիպումը: Ձեզ և Ձեր համերկրացիներին մաղթում եմ, որ Ձեր երկիրը հետայսու կարողանա արդյունավետորեն զարգանալ խաղաղության մեջ և բարիդրացիական միջավայրում»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մալթայի նախագահ Ջորջ Վելան, Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30