Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքագետը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին․ Սա կլինի նրանց բանակցությունների մասը․ «168 Ժամ»

Սեպտեմբեր 21,2019 12:34

«Նախարարների վերջին ամիսների բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվում են հարցեր, որոնք պետք է ընկալել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու փաթեթի մաս: Ուստի պատահական չէ, որ այս քննարկումը հրապարակային դաշտ է դուրս գալիս կամ բացվում նախարարների հանդիպումից առաջ: Կարծում եմ՝ սա կլինի նրանց բանակցությունների մասը: Կարելի էր ակնկալել, որ նման նախաձեռնություններ կլինեն, և հատկապես, երբ առաջինը եղավ հայկական կողմի դրդմամբ, սա էլ ադրբեջանական առաջարկն է ըստ էության»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու Բաքվի առաջարկին: Ըստ Սկակովի, բնականաբար, կողմերն իրենք են որոշում, թե ինչ սկզբունքով են իրականացնում այս գործընթացը:

«Անկախ նրանից, թե կոնկրետ այս նախաձեռնությունն ինչպես կավարտվի, իհարկե, դրական կլինի, որպեսզի քննարկումների ընթացքում կողմերը համաձայնության գան, սակայն ես այն համոզմանն եմ, որ սա ժամանակավոր գործընթաց է, և կարծես կողմերը, բացի այն, որ ցանկանում են վերադարձնել սեփական քաղաքացիներին, չունենալով հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք և հնարավորություն, ստեղծել են այս բովանդակությունը շարունակելու համար բանակցային գործընթացը, քանի որ նախկինում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է բանակցային «թելը» կտրվում բանակցությունների բացակայության պայմաններում»:

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30