ԱԺ-ն, ինչպես հայտնի է, նոր գործընթաց է սկսել՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին լիազորությունից զրկելու: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Այստեղ հակասական բան կա: Մի կողմից ռացիոնալ եւ ողջամիտ է թվում որեւէ գործընթաց սկսելիս հաշվարկել բոլոր հնարավոր զարգացման սցենարները, մյուս կողմից կյանքում երբեմն պարզապես կարեւոր է դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ու ինչպիսի ավարտ կունենա:
Միրզոյանն ասաց, որ ԱԺ-ն պիտի րր դիրքորոշումը առնվազն հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծած իրավիճակի վերաբերյալ: Դիտարկմանը, որ ոմանք ճնշում են դա դիտարկում՝ Միրզոյանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ:
ԱԺ նախագահի խոսքով՝ «Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած ընկալման փաստարկներն իրավացի եւ արդարացի չեն, այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, դա արդեն իսկ մեծ խնդիր է, իրավական անվտանգության հարց է եւ այդ խնդիրը պետք է ինչ-որ կերպ լուծվի: Իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից մենք հռչակել ենք հիմնարար սկզբունք եւ այսպես էլ պիտի շարունակենք կառուցել պետականությունը: Բայց չպետք է մոռանանք, որ այնուամենայնիվ, բացի գրված օրենքներից, կա նաեւ այս օրենքների ոգին, իրավունքի փիլիսոփայությունը: Երբ հայ ժողովուրդը հավաքվել է ու գտել է, որ պետք է լինի անկախ պետականություն, նաեւ որոշել է, որ պետք է ստեղծի այսինչ մարմինը, որ սա անի, գրվել է Սահմանադրությունը: Հիմա եթե այդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ ժողովուրդը չի վստահում, պետք է այդ նույն փիլիսոփայությունից ելնելով ու այդ նույն տրամաբանության շրջանակներում փոփոխությունների ենթարկվի, ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում»:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ օրենքի տառերի տակ չպետք է նայել, այլ՝ դրա ոգուն ու փիլիսոփայությանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ձեր ելույթն ԱԺ-ում եղավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումից 1-2 օր առաջ, կարծիք կա, որ այդ կերպ իշխանություններ կողմից ճնշում է գործադրվել առաջին ատյանի դատարանի նկատմամբ՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես առաջին ատյանի դատարանի մասին մի բառ ասե՞լ եմ իմ ելույթում…Այս մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ հնարավորություններ եւ առիթներ ունեինք, եթե ցանկանայինք ոչ օրինական ճնշումներ գործադրելու, բայց, իհարկե, մենք դա չենք արել ու չենք էլ պատրաստվում անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ