Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են մեր ժամանակի հերոսները. մրցանակաբաշխությունը սկսված է

Սեպտեմբեր 21,2019 11:57

Գյումրու Սև Բերդ ամրոցում ՀՀ Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումը սկսվեց «Մեր ժամանակի հերոս» մրցանակաբաշխությամբ: Հերոսները 12-ն են, այս կոչմանն արժանանում են նրանք, որոնք մտածող են, աշխատող են, արարել են ոչնչից, հարթել իրենց ուղին, պայքարող են:

Առաջին մրցանակը տրվեց Ռուբեն Գևորգյանին. այն հանձնեց հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Երկրորդ մրցանակը տրվեց Աստղիկ Գալստյանին, նա մասնագիտությամբ դեղագետ է, հերոսը խոստացավ Հայաստանի անունը թնդացնել աշխարհով մեկ, մրցանակը հանձնեց չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Այս մրցանակին արժանացած երրորդ անձն Արտակ Բոժիկյանն է, նրա մրցանակը հանձնեց «Լոֆտ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Նշենք, որ մասնագիտությունները պաշտոնապես չեն հայտարարվում, այլ ցուցադրվում են կարճ հարցազրույցներ նրանցից:

Չորրորդ հերոսը պանրագործ Արման Միքայելյան է: Մրցանակաբաշխությունը մերթընդմերթ ընդմիջվում է երաժշտական կատարումներով։

Մյուս մրցանակը հանձնեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը Կալավան գյուղից է: Մրցանակը տրվեց Լյուդվիգ Միքայելյանին: Հերոսն իր ելույթում ասաց, որ մեր հույսը միայն բազուկը չպիտի լինի, այլ հայը պիտի  ստեղծագործի, արարի, անհնարին ոչինչ չկա:

Հաջորդ մրցանակը հանձնեց ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն Արդեն Ջուլֆալակյանը․ ժամանակի հերոս դարձավ Վարդա Ավետիսյանը, որը հոգնել էր դժվարություններից ու որոշել է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կլինեն անհոգ ու երջանիկ, նա ստեղծել է ռեստորանային ցանց Երևանում: Նա ասաց, որ իր տեսակը ոչ միշտ է ընդունվել որպես օրինակելի հերոսի:

Ժամանակի 8-րդ հերոսին` հայրենադարձ ֆերմեր Արտակ Ղարանլղցյանին մրցանակը հանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Վերջինս ասաց, որ միշտ ուզել է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել Հայաստան, սակայն չի ստացվել, այժմ եկել է ապրելու ու արարելու Հայաստանում:

Ֆերմերը նաև ասաց, որ իր երեխաները չեն խաղացել ու իրեն են օգնել, իր գործընկերը ևս վերադարձել է ՌԴ-ից եւ հայրենիքում ջերմոց են հիմնել: «Եվրոպականը չի աշխատում, հայկականն է միայն աշխատում»,- ասաց հայրենադարձ հերոսը:

Հաջորդ մրցանակը հանձնեց Գյումրու քաղաքապետը, հաջորդ հերոսը Արփինե Բարսեղյանն է, որը խնամքի պարագաների արտադրությամբ է զբաղվում:

Հաջորդ մրցանակը հանձնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը, շնորհավորելով ՀՀ անկախության տոնն, ասաց` թող հաջողությունը ուղեկից լինի հայրենաշինության գործում: Մրցանակը Ստեփան Ավագյանին էր, նա արտադրում է բիովառելիք, որը տնտեսական մեծ օգուտ բերելուց բացի, անվտանգ է շրջակա միջավայրի համար: Հերոսը շեշտեց, որ բոլորի խնդիրը պետակաշինությամբ զբաղվելն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30