Կառավարությունն այլեււս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմնացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը։ Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է դեռեւս Կարեն Կարապետյանի կառավարությունն է պարզել, որ այս ծրագիրն անարդյունավետ է եւ գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չարաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին: էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեցին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը:
Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը։ Նախարարության այս խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերեւս, որովհետեւ ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում