Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ Սա ահաբեկչական հարված է․ «168 Ժամ»

Սեպտեմբեր 21,2019 11:40

«Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի ցանկությանը՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ է ներկայացրել. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թղնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ: Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք ևս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որպեսզի նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասել է, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30