Մամուլում շրջանառվում է, որ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու՝ նրանք, ովքեր Ամուլսարի շահագործմանը դեմ են, մասնավորապես, ըստ լուրերի, հեռանալու է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Այսօր Եռաբլուրում այս առնչությամբ հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծիծաղեց ու ասաց. «Երբեմն ձեր գործընկերներից որեւէ մեկը ինչ-որ միտք է երեւակայում իր մեջ, դա հանձնում է գրչին ու հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մեկին, հետո երրորդը ու այսպես մի շրջապտույտ հետո ինչ-որ պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:
Լրագրողները հիշեցրին, որ Վանեցյանի հրաժարականի մասին լուրերը իրականություն դարձան, հենց մամուլում այդ լուրերը հրապարակվեցին առաջինը՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում՝ սուտ է: Կոնկրետ այս դեպքում եւ այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, իբրեւ իրականություն թվալու համոզիչ փորձեր: Բայց Վանեցյանի ու Օսիպյանի պարագայում չեմ կարող ժխտել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ