Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցվում ենք բոլորս, եւ սա ազգային անվտանգության պակաս հարց չէ, քան սեյսմիկ ամրություն չունեցող մեր խարխուլ շենքերը․ «Ազգ»

Սեպտեմբեր 21,2019 10:20

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց իրականում սարսափելի երկրաշարժը մեկ շաբաթ առաջ չէր՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արեւելք, ժամը 20:22-ին եւ էպիկենտրոնում՝ 6-7 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ամեն օր է՝ սկսած անցյալ տարվա ապրիլ-մայիսից եւ բոլորիս տներում, նույնիսկ ներսում՝ կապ չունի նախկին իշխանության սեւ ստրուկ ենք, թե նորերի հետ ազատ թռչող ճերմակ… ճնճղուկ:

Ցնցվում ենք բոլորս, եւ սա ազգային անվտանգության պակաս հարց չէ, քան սեյսմիկ ամրություն չունեցող մեր խարխուլ շենքերը, որտեղ ապագայի վերաբերյալ ամուր նպատակներն ենք գծագրում: Երեկ էլ, այսօր էլ հուսադրում ենք իրար, թե վաղը լավ է լինելու, բայց երեկ էլ, այսօր էլ չենք խոստովանում, որ ուրեմն այսօր լավ չէ: Ու չգիտեմ, թե ո՞ր չինացին է մեզ նզովել, բայց տպավորություն կա, որ ապրում ենք չինական մեծ նզովքի ծանրության տակ, որն իր թիրախին հավերժ փոփոխություններ է մաղթում, որ չկարողանա շունչ քաշել, ինչպես ԱԱԾ նախկին տնօրենն է ասում՝ կանգ առնել: Մինչդեռ կապ չունի քայլերը հանուն են, թե՞ ընդդեմ, ինչ-որ մեկին մերժելու կամ դիմավորելու համար են, կարեւորը կանգառն է: Որովհետեւ միայն այդ ժամանակ ես ոչ թե տեսնում, այլ զգում, որ կողքիդ մարդ կա:

Քայլելիս չես զգում, քանի որ ուշադրությունդ բացառապես քո ճանապարհն է, թռչելիս՝ առավել եւս, լողալիս՝ նույնպես: Միայն կանգառում: Տեղապտույտն ու դափնիների վրա ննջելը խոչընդոտում են զարգացո՞ւմը, անշուշտ, բայց անդադար գլխապտույտը, հավերժի հասնող շնչակտուր վազքը, չդադարող անորոշությունը եւ անկանխատեսելիությունը՝ մի կողմից, եւ ժողովրդական սիրո ու հանդուրժողականության հսկայական կաթսայում բռնապետական ճաշացանկին համահունչ կերակուր պատրաստելը՝ մյուս կողմից, չե՞ն վտանգում մեր երկիրը չէ, մեր պետականությունը չէ, մե՛զ:

Լավ, ո՞վ կարող է հանգիստ նստել, նույնիսկ ապրել մի տանը, որի բոլոր սենյակների դռները բաց են (չհաշված՝ լոգարանինը), եւ որոնցից ամեն վայրկյան մի մարդ է դուրս գալիս՝ գոռալով, կապ չունի ինչ: Դուք գիտե՞ք, որ օրենսդիր իշխանության ամենացածր օղակներում աշխատող շատ խելացի ու սիրուն տղա-աղջիկները վախից ցնցվում են, որ հանկարծ չպարզվի, որ իրենք մյուսին Ազգային Ժողովի ճաշարանում հյուրասիրել են ու դա չհամարվի կոռուպցիոն մեծ շղթայի մի փոքրիկ օղակ:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30