Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանի պաշտոնանկությամբ մենք վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը». «Ա1+» (տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2019 23:25

«Պետք է արձանագրենք, որ մենք մասնակիցն էինք, վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններին։

Ընդ որում, նրա կարծիքով, սա հեղաշրջման երրորդ փորձն էր։ Առաջին փորձը եղել էր դատարանները շրջափակելու և դատական համակարգում վեթինգ ներդրելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ։ Մյուսը փորձը, նրա ներկայացմամբ, Արցախից էր պլանավորվել, ինչը նույնպես կանխվել է։ Իսկ այս երրորդ փորձով Ռուսաստանն էր ցանկանում Հայաստանում հեղաշրջում անել։ Ու քանի որ, մեր զրուցակցի ներկայացմամբ, ՀՀ ուժային կառույցները, հատկապես՝ ԱԱԾ-ն շարունակում է մնալ այդ երկրի ազդեցության ներքո, այդպիսով հեղաշրջումը փորձում էին անել հենց այդ կառույցի ղեկավարի միջոցով, ինչը Ն․Փաշինյանը տապալեց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30