Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարության համար ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 20,2019 23:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկվող մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման արարողությանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը տրամադրում են 16 միլիոն եվրո՝ աջակցելու «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի» մեկնարկին: Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից մեր երկրին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը դատաիրավական համակարգում, կրթության, խոսքի ազատության ապահովման և ընդհանրապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղություններով բարեփոխումների իրականացման համար:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և ՀՀ իշխանությունների նպատակն է՝ դրանք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների սկսումը և վստահություն հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:

Կատարինա Մատերնովան ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ գործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս առաջնահերթությունները հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով: Տիկին Մատերնովան կարևորել է Հայաստանում իրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ու փոխանցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարության աջակցությունը:

Ֆոնդը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը, որը Հայաստանում ունի ներկայացուցչական գրասենյակ ու մասնագետների թիմ՝ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել ստեղծելու նպատակով՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և լոգիստիկայի ոլորտներում:

Ֆոնդի նպատակն է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների միջոցով բարելավել շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներառյալ նաև կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով ՓՄՁ-ների միջազգայնացումը:

Նախաձեռնությունը նաև ներառելու է ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շրջանակներում տեղական ձեռնարկություններին կարողությունների զարգացման խորհրդատվության տրամադրում՝ զարգացնելու ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և խթանելու ՓՄՁ մրցունակությունը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30