Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ Հայաստան

Սեպտեմբեր 20,2019 22:07

Հոդվածը գրում եմ մշակույթի մարդու հավաքական մտածողության այն համոզմունքով, որ ամեն սերնդի հետ ապրող Կատարյալ Հայաստանի պատկերացման լույսի տակ պարզ տեսանելի լինի ժամանակակից անկատար Հայաստանի խավարն ու ճղճիմությունը: Իսկ ովքեր հիացած են ներկայիս Հայաստանի կործանիչ պառակտմամբ, հույս կա` կհասկանան, որ երբ երկիրը բաժանված է «սևերի և սպիտակների», չի կարող որևէ մեկ կողմը ճիշտ լինել: Մղվելու է անհաշտ պայքար այնքան ժամանակ մինչև մի կողմը հոշոտի մյուս կողմին: Կիսված երկիրն արդեն կիսակործան է: ԵՎ ՄԻ ՎԵՐՋԻՆ ՃԻԳ է ՊԵՏՔ  ԲԱՆԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Հազարամյակներ շարունակ հայ մարդը չի կարողանում հասնել այն անկախ ու հզոր երկրին, որ ամեն օր,  ամեն ակնթարթ պատկերացնում է իր մտքում ու հոգում, իր երազում ու երազանքներում, որ ամեն ջանք, եռանդ, աշխատանք, կարողություն, սեր ու վերջապես իր կյանքն է դնում իր երազի երկիրը կերտելու համար, հնարավոր ամեն ինչ անում է իր երեխաների ու թոռների ապագա երկիրը շեն տեսնելու համար և ԱՄԵՆ, ԱՄԵՆ, ԱՄԵՆ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՌՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՄԲ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻ ԽԵՂՃ, ԾՎԱՏՎԱԾ,  ԲԶԿՏՎԱԾ, ԳՈՂԱՑՎԱԾ, ԱՂՔԱՏ, ՏԵՍԱՆԵԼԻ ՈՒ ԱՆՏԵՍ ԿԵՂՏԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ,  ՊԱՌԱԿՏՎԱԾ  ՄԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐԸ  ՏԱՌԱՊՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԻՑ, ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՑ ԱՎԵԼԻ ԲՈՒԹ, ԱՊԱՇՆՈՐՀ ՈՒ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:

Հայոց գոյության հինգ հազարամյակում (4511 տարի)  ցավալիորեն քիչ  են եղել հզոր, ինքնուրույն  ու հայրենաշեն արքաները: 5000 տարիների մյուս բազում-բազմաթիվ «արքայիկները» կամ դրածո են եղել, կամ ուրիշի կամքը կատարող, կամ ինքնուրույն կառավարման դեպքում ավելի վատն են եղել` իրենք իրենց ժողովրդին պահելով ծանր ստրկության տակ: «Հայկական Ոսկեդարերի» զգալի  մասը եղել է ոչ ինքնուրույն կառավարման ժամանակներում: Բարեբախտաբար ինքնուրույն կառավարման Ոսկեդարերը առավել ճոխ են եղել, անմրցակից ու թելադրող իրենց ժամանակի երկրների համար: ԹԵՐԵՎՍ 5 ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ  3 ԱՆԳԱՄ Է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՑԵԼ ԻՐ ԱՄԵՆԱԶՈՐ, ԱՆԿԱԽ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ԱԶԱՏ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈՒ ՇԻՆԱՐԱՐ ԵՐԿՐԻ ՇՔԵՂԱԳՈՒՅՆ ՀՄԱՅՔԸ.
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ, ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԵՊԱՇՏ ԱՐՔԱ և ԿԻԼԻԿԻԱՅԻ ԼԵՎՈՆ Բ ՄԵԾԱԳՈՐԾ ԱՐՔԱ:

Ծանր է գրելը.  Իսկ հազարամյակներ շարունակ ապրել է ստրուկի կյանքով և ստրուկի  չափանիշերով:

Մշակույթի մարդու խտացնող մտածողության «իրավունքով և պարտականությամբ» ներկայացնում եմ  ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ մի քանի չափանիշեր, որոնք թեև ինքս կձևակերպեմ որպես հոդվածի հեղինակ, բայց այդ մտքերն ու պատգամները սփռված են հայոց հին մշակույթի անհաշվելի շերտերում:

Երկու նշում. Մեկն այս. Ես քաղաքական հստակ դիրքորոշում ունեմ, բայց  ջանք կգործադրեմ չեզոք դիրքից գրելու համար, որ ընթերցողն ինքը որոշի արժեքների «լավն ու վատը», «ճիշտն ու սխալը»: Մյուսը սա, ՈՂՋ ԱՍԵԼԻՔԻ ՄԵՋ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԸ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ ՈՐՊԵՍ ՄԵԿ (ՁԵՐ) ԸՆՏԱՆԻՔ:

Քանի որ «այն ինչը չունենք», այդ ցանկը երկար կլինի, միայն մի քանի որակ կբերեմ, որպեսզի ներկայիս անկումի չափը պարզ երևա, մնացածը դուք կավելացնեք: Դժվար չի լինի: Այս էլ ասեմ ու գնանք առաջ: Փոխանակ  փորձ անենք  մեր բացերը լրացնել, սուզվող նավը ավելի խոր ենք խորտակում:Մենք` մեզ:

ԳԱՆՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՆՇԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ:

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Այս մասին շատ է ասվել, գրվել, պատգամվել: Ցավոք, մենք միասնական ենք դառնում արհավիրքների ժամանակ և չենք կարողանում այդ զորությունը պահպանել խաղաղ օրերին: Պառակտումը ազգային ցավ է և ժամ առաջ պետք է ազատվել դրանից: Հզոր կլինի այն առաջնորդը, ով կկարողանա  համախմբել ամբողջ ազգին, անխտիր, անբաժան: ՉԱՐԵՆՑԻ ՊԱՏԳԱՄԸ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ – «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ  ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»: Մենք չենք  պահում պահպանում այս հանճարեղ պատգամը: Երկատված ենք. ՈՒրեմն`գրեթե  փրկություն չունենք:

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՐԿԻՐՏարբեր ժամանակներում պարբերաբար, Հայոց երկիրը եղել է իր ժամանակի ամենաառաջադեմ և արդյունքում ամենահզոր տերությունը: Խորհրդային Հայաստանը նույնպես հասավ գիտատեխնիկական մեծ նվաճումների, թեև ոչ լրիվ ինքնուրույն: Հայաստանն ուներ հզոր, բարձրագիտական արդյունաբերություն, գիտահետազոտական հիմնարկներ և ինստիտուտներ, կրթական և մշակութային բարձրակարգ հաստատություններ, խիտ բնակչություն: 1988-ից հետո կորցրեցինք բոլոր նվաճումները և վերածվեցինք չարչիական մանր առևտրային երկրի: Հիմա երկիրը «ապրում է» ուրիշների արտադրական թերմացքը վերավաճառելով: Ամոթ, ամոթ մեզ:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ – Մեզ հետ դեռ ապրում է այն սերունդը, ովքեր ոչ միայն անվճար բարձրագույն կրթություն էին ստանում, այլև բարձր թոշակ էին ստանում լավ կամ գերազանց սովորելու համար: Այն բարբաջանքները, թե իբր դա «վատ» և «հետամնաց» կրթական համակարգ էր, առնվազն ծիծաղելի է, դա աշխարհի հնագույն առակի ցայտուն դրսևորումն է.- «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց.- խակ է»: Հայոց նոր պետությունը  ոչ թե այդպես չի  ուզում, այլ այդպես չի կարող, ցավոք: Փող վերցնել քո երեխայից իրեն կրթելու համա՞ր, միայն գաղութարարը կարող է այսպես գործել: Հիմա կասեն փող չունենք: Ի՞նչ պետություն է, որ «փող չունի»: Փող կա`լավ երևում է: ԱՄ Էմիրություններում իր երկրի արաբ բնակիչը աշխարհի որ երկրի որ բուհում ուզի կարող է սովորել և պետությունը ֆինանսավորում է  ամբողջ ուսուցումը, բոլոր հարակից ծախսերի հետ միասին: Իսկ մեր չարչի,ինքնահավան, «ամենագետ» ղեկավարները «էշ-էշ» խոսում են:

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ.-Մեր ինքնուրույն երկիր լինելու պնդումները  զավեշտախաղի ասպարեզից են: Մենք ինքնուրույն ոչ մի լուրջ արժեք   չունենք –  կապ, գազ, հոսանքարտադրություն, էներգետիկ բաշխման ցանցեր, հանքեր, հողեր, ջրամատակարարում, ծանր արդյունաբերություն, շատ խիստ կարիքի` զենքարտադրություն, զինապահովում, ավիացիա, հրթիռային տեխնիկա, տանկեր, ի վերջո, հայ-թուրքական սահմանի զինպաշտպանություն: Ոչինչ մերը չի: Որ պահին ինչը կուզեն կանջատեն կամ կխափանեն: Ո՞վ է տերը: Իսկ հայոց քաղաքական  ինքնուրույնության մասին խոսելը ծիծաղելի հեքիաթ է: Աքլորի հոխորտանք իր հավերի մոտ: Կամ` ֆուտբոլի գնդակ, որ շատ կարևոր է ֆուտբոլում, բայց այնքան, որ նրան բոլորը «տշում են» աջ ու ձախ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ.-Երևի լավ կլինի չխոսենք այս մասին, ոչ մի տարրական ապահովության մասին խոսք լինել չի կարող:  Ամբողջ կյանքն օրնիբուն աշխատած թոշակառու մարդը գետինն է մտնում ամոթից, թոշակի այն չափից, որ սահմանված է մեր երկրում: Հինը վիրավորական սահման է դրել, նորը ավելի վիրավորական չափով այն «բարձրացնում է»: Երևի պիտի «բարեմաղթենք», որ այդ չափեր սահմանողները և անհասկանալի վերանայողները իրենց  մնացած կյանքն ապրեն հայաստանյան թոշակով:Հաշմանդամներին ևս անհասկանալի փոքր չափերի թոշակ է հասնում, խիստ սիմվոլիկ, այնքան, որ ասվի իբր «պետությունը» հոգում է իր քաղաքացու հոգսերը: Ճիշտ է, տեղին չի Ճապոնիայի օրինակը բերել, բայց այնտեղ  մարդիկ այնքան մեծ թոշակ են ստանում, որ իրենց մնացած ամբողջ կյանքում ոչ մի կերպ չեն կարողանում այդ չափը ծախսել: Բայց մեր ամեն նոր իշխանություն, ամենադասական ապաշնորհի նման, մեղքը գցում է նախորդների վրա և ՎԵՐՋ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐՄարդկային գործունեության այս բարձրագույն մշակույթի ոլորտները մեր երկրում հիմնականում ճամարտակությունների համար են: Թվում է թե կրթության համակարգ ղեկավարող անձը, եթե ոլորտից չի հասկանում,  գոնե պիտի  երեխա ունենար, որպեսզի թեկուզ որպես ծնող հասկանար, թե ինչ է պետք իր և մյուսի երեխային դպրոցից մինչև բուհ, սպորտ, հետո «գիտություն», ապա «մշակույթ»: Այնպիսի տպավորություն է, որ կարծես այս ասպարեզները խանգարում են քաղաքական գործիչներին չգիտես թե իրենց ո՞ր ավելի կարևոր գործերը անելու համար: Մի՞թե այդպես էլ աշխարհի ամենատխմար ոլորտի մարդիկ` քաղաքական գործունեություն ծավալողները չեն հասկանում, որ առանց կրթության նույնիսկ իրենց նման պատուհասները չեն կարող գործել, թեկուզև ՄԱՐԴՈՒ անունից հանդես գալով:

ԻՆՉԵՎԷ.Ես էլ չեմ խոսում, «թե չէ, մի ղաչախ կդառնամ ես էլ»: Մնացած ոլորտների մասին չեմ գրում և ավելին չարժե գրել, քանզի «հասկացողին մեկ ասա, չհասկացողին` հազար ու մեկ»: Եթե ասելիքս այս օրինակներով տեղ չհասավ կամ ե՜ս չեմ կարողանում հասցնել, կամ էլ` հասցնելու տեղ չկա ու լսելու ցանկություն: Դարձյալ. ինչևէ. Ուղղակի հարցնում եմ, ու՞ր ենք գնում այսպես մեր մեծ ոչխարի հոտով: Եթե շատ «խելոք» մեկը կա, որ իրեն համարում է ոչխարի հոտից դուրս,ապա չարաչար սխալվում է: Դեռ 1992թ. սեպտեմբերի 18-ին, ճիշտ 27 տարի առաջ, մի ձեռագիր էսսէ էի գրել. հիշեցի գրությունս, նայեցի ու սարսափեցի, մի՞թե ոչինչ չի փոխվել:  Ահա վերնագիրը. ՈՉԽԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԷՇ ԱՌԱՋՆՈՐԴ:

Իհարկե, ես նման սուր դիտարկումներ չեմ տպագրում.Էսսեն էլ չեմ պատմի: Վերնագիրը բավական է:

ԱՍԵԼԻՔՍ.- Պարզ է. Եթե մենք միասին մի պետական «ընտանիքում» չենք ապրելու, ապա ի՞նչ ենք անում, ավերու՞մ ենք եղածը, իբր դժգոհ ենք ինչ որ ունե՞նք, ֆեյսբուքով հայհոյում եք ու՞մ, մեր երկրի մյուս քաղաքացուն, այսինք հենց քո ընտանիքի անդամի՞ն, մի՞թե չի երևում, որ այս երկատման շարունակությունը պատերազմ է լինելու, մեկ է`մեղավոր չի լինելու, մի կեսը մեղադրելու է մյուս կողմին, «էշ-էշ» խոսելու ենք, արդյունքում կորցնելու ենք դարերով փայփայած երկիրը: Մի՞թե այդքան կարևոր է, որ հերթական մի ստախոս «քաղաքագետ» «ճիշտ» դուրս գա: Մի՞թե դրա համար արժե հայրենիք կորցնել:  Եվ ամենակարևորըԵԹԵ ՉԿԱ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՅԵԼԵԼ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ (գոնե 80 %) ՀԱՐԳԱՆՔԸ, ԱՊԱ ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ ՆՐԱՆԻՑ. ՈՎ ԷԼ ԼԻՆԻ: ԿԱՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱԶԱՏԻ: (Անկեղծ ասած միշտ զարմացել եմ`ո՞նց են 50%-անոցները կառչում բարձր գահից. մի՞թե չեն տեսնում որ ժողովրդի մյուս կեսը իրենց, մեղմ ասած, տանել չի կարողանում: Մի՞թե մարդու  արժանապատվությունը վերանում է իշխանություն ունենալու դեպքում: Մի անգամ չի, երկու անգամ չի: Անընդհատ նույնը): ՓՈԽԱՐԵՆԸ  ՊԵՏՔ Է ԱՍՊԱՐԵԶ ԲԱՑԵԼ ՆՈՐԻ ՀԱՄԱՐ (ի դեպ թեկնածուներին շատ արագ գլխատում են), ՈՐԸ ՆԱԽ`ՈՉ ՄԻ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ (դա անզեն աչքով երևում է), ՈՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻՆ, ՈՐԸ ՉԻ ՎԱՃԱՌԻ («կոպեկներով») ԻՐ ԵՐԿԻՐԸ ՕՏԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԻՐ ԵՐԿԻՐԸ ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐ ՕՏԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՕՏԱՐԱՀՊԱՏԱԿՆԵՐԻՑ: ՊԱՐԶ Է, ՈՐ ԱՅԴ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁՆ ԱՅՍՕՐ ՉԿԱ: ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ 30 ՏԱՐՎԱ ՀՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼ (նաև հին թուխսերի նոր ճուտիկներից) ԵՎ ՆՈՐԻՆ ԿԵՐՏԵԼ` ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ԱԶԳԱՅԻՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇԵՐՈՎ,

ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ, ԶՈՒՍՊ, ԲԱՐԵԿԻՐԹ, ՀՈԳԱՏԱՐ, Ի ՎԵՐՋՈ`ՈՒԺԵՂ ԵՎ ԱԶՆԱՎԱԿԱՆ: ՀԻՆԸ ՓՈԽԵԼՈՒՑ ՊԵՏՔ ՉԻ  ՎԱԽԵՆԱԼ: ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԸ ՉԷ: ՀԱՅՈՑ ԲԵՂՈՒՆ ԱՐԳԱՆԴԸ ՉԻ ՉՈՐԱՑԵԼ:

ԻՍԿ ԳՈՐԾԵԼՈՒ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇ ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ «ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ`ՎԵՐՋ»:

ԱՅՍՔԱՆԸ ԲԱՎԱԿԱՆ Է

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28 ԱՄՅԱԿԸ

 

Լևոն Իվանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30