Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոշ» ՔԿՀ-ի պետի 41-ամյա պաշտոնակատարը համակարգի փորձառուներից է

Սեպտեմբեր 20,2019 21:12

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Կոշ» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Մանուկ Պողոսյանը։ Վերջինս 41 տարեկան է, ըստ մեր աղբյուրի՝ 2 ամիս առաջ էր նշանակվել «Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ, աշխատել է նաեւ նույն հիմնարկի օպերատիվ բաժնում։

Ավարտել է ոստիկանության ակադեմիայի քրեական պատիժների իրականացման բաժինը, աշխատել է այլընտրանքային պատիժների իրականցման բաժնի պետ, արդարադատության նախարարության վերահսկողության բաժնում,  նախարարի խորհրդական է եղել, ինչպես նաեւ աշխատել է քրեակատարողական ծառայությունում։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրի՝ Պողոսյանի նշանակմամբ շատ բան կփոխվի, մանավանդ հիմա Պողոսյանի նման արհեստավարժներ են պետք քրեակատարողական հիմնարկներում։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր «Կոշ» ՔԿՀ-ի երկարամյա պետ Լյովա Բաղդասարյանը։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուսանկարը Մանուկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30