ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դռնբաց դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկական կապի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթացը:
Նա պատճառաբանեց, որ վարույթ է ընթանում և պարզաբանեց. «Ընթանում է վարույթ: Փաստաթղթերի քսան էջ ինձ է վերաբերում: Որևէ դիրքորոշում և որևէ կարծիք, մոտեցում չեմ հայտնելու: Կոնկրետ վարույթ է. տեսական խնդիր չէ: Գործընթաց է, դրա ընթացքում որևէ մեկնաբանություն, կարծիք չեմ հայտնելու ո′չ տեսական, ո′չ գործնական, ո′չ սպեցիֆիկ, ո′չ աբստրակտ: Մեր դիրքորոշումը նախկինում հարցվել է, ասվել է»:
Լրագրողների հարցին՝ վերջին անգամ ՍԴ-ում ե՞րբ է եղել, Արամ Օրբելյանը պատասխանեց՝ երեք ամիս առաջ: Լրագրողների հետաքրքրությանը՝ այնուամենայնիվ չի՞ ցանկանում մեկնաբանել Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացը, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Գործընթացում իմ անունը շոշափվում է: Եթե հարցադրումներ լինեն պաշտոնապես և դրանք ունենան իրավական հիմք, կպատասխանեմ, չեն ունենա իրավական հիմք, չեմ պատասխանի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ