ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի դեմ: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը, նախագահն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ավելի Թրամփը հայտարարել էր, որ երկրի ֆինանսների նախարարությանը հանձնարարել է զգալիորեն ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին իր հերիթն հայտարարել է, որ բանկը «ֆինանսական վերջին միջոցն էր Իրանի իշխանությունների համար:»
Իրանի ազգային բանկը երկրի խոշորագույն կոմերցիոն ֆինանսական ինստիտուտն է, որի ակտիվները 2016թ. գնահատվել են շուրջ 80 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում հերթական ճգնաժամի պատճառ է հանդիսացել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հրթիռակոծումը, որի համար Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին: