Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Բնաշխարհի վրա մարդու ներգործության բոլոր այս բացասական հետևանքները մտահոգության առիթ են ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում

Սեպտեմբեր 20,2019 19:44

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։

Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։

Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը, ընդ որում վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում։

Բնաշխարհի վրա մարդու ներգործության բոլոր այս բացասական հետևանքները մտահոգության առիթ են ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում:

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը: Բանախոսն էր իրավաբանության մագիստրոս Ռոբբի Լոնոհը /Ֆրանսիա/: Տեսակոնֆերանսը միանգամից երկու նպատակ էր հետապնդում. համալսարանի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողներին ծանոթացնել համաշխարհային արդի բնապահպանական կնճռոտ հարցերին, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հայաստանի աղտոտվածության և բնապահպանական այլ խնդիրներին՝ ակտիվացնելով ֆրանսերեն բնապահպանական բառապաշարը բանավոր խոսքում: Տեղում կազմակերպված բանավեճը վեր հանեց ֆրանսիական բաժնի ուսանողների՝ ֆրանսերեն կենդանի խոսքը լսելու, ըմբռնելու հմտությունները, բարձրացված հարցերի շուրջ գրագետ ֆրանսերենով մտքեր փոխանակելու կարողությունը:

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30