Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին դուրս գալ ՀՀ-ից

Սեպտեմբեր 20,2019 19:01

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստին Սեյրան Օհանյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի մինչ նիստի հետաձգումը թույլ տա հանդես գալ միջնորդությամբ:

Իննեսա Պետրոսյանը հայտարարեց. «Միջնորդություն ունենք Սեյրան Օհանյանին ժամանակավորապես թույլատրել, որ մեկնի ՀՀ-ից բուժման նպատակով Գերմանիայի Դաշնություն: Մենք դատարանին ենք ներկայացնում համապատասխան հրավերը՝ հայերեն լեզվով թարգմանված: Ժամանակ է պետք, որ դեսպանությունը թույլտվություն տա Սեյրան Օհանյանին մուտք գործել Գերմանիայի Դաշնություն: Նկատի ունեմ, որ մինչև հոկտեմբերի 7-ն եք հետաձգում, բայց Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 9.30, պետք է հիվանդանոցում գտնվի: Դա կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ Սեյրան Օհանյանն անցնում է  պարտադիր զննություն, ուստի դրա համար հրավեր է եկել, հենց բժշկական կենտրոնից է»:

Դատարանը բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը և թույլատրեց Սեյրան Օհանյանին բացակայել ՀՀ-ից հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդության հետ կապված դատարանը հանդես կգա հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30