Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք գտնվում եք այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ». Հայկ Ալումյան

Սեպտեմբեր 20,2019 18:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ դռնբաց դատական նիստ: Նախագահող դատավորը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Պնդում եմ, որ խափանման միջոցի հետ կապված թե՛ նախորդ դատական նիստում, թե՛ այս դատական նիստում դատարանի հրապարակած որոշումը կայացվել է դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ: Դատարանն այսօր հանդիսանում է որպես գործադիր իշխանության գործիք: Դա բացահայտ է արվում. չի թաքցվում ոչ մեկի կողմից: Ձեր նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ ճնշումները ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, Դուք գործում եք դատարանի տեսքով, ոչ թե բովանդակությամբ: Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից և դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»:

Հայկ Ալումյանը, դիմելով Աննա Դանիբեկյանին, ասաց, որ իրենք պատրաստվում են միջնորդել իրեն, որ ինքնաբացարկ հայտնի ու հարցրեց. «Մենք ուզում ենք իմանալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, պարոն Վարդազարյանն ասաց դռների տակ վնգստացող դատավորների մասին: Այսօր ես համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որ թվարկի այդ ցուցակը: Բայց նախքան նա ինձ կտրամադրի այդ ցուցակը, կուզեի Ձեզնից ճշտել՝ Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք, թե՞ չկաք»:

Աննա Դանիբեկյանն ասաց, որ սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ և նշեց, որ պատրաստվում է դատական սանկցիա կիրառել: Հայկ Ալումյանն ի պատասխան ասաց՝ այդ ինչպե՞ս է, որ երբ Նիկոլ Փաշինյանը, ԲԴԽ նախագահն էին նման հայտարարությամբ հանդես գալիս, ինչպե՞ս չէր վիրավորվում:

Հայկ Ալումյանը հայտարարեց, թե Աննա Դանիբեկյանը գտնվում է այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել հոկտեմբերի 7-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30