Ի թիվս այլ զինվորականների՝ Նախագահի նստավայրում պարգեւատրվեց նաեւ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը, որը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է:
ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին. «Բոլորիդ հարգում եմ, բայց այսօր չեմ ուզում խոսել»,-ասաց Գրիգորի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել էին միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված էին եղել մնալ իրենց տարածքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ