«Ամուլսարի շահագործման հարցում պետք է լինի լիարժեք վստահություն, կարծում եմ, որ իշխանությունները դա կստանան և միայն այդ պարագայում այն կիրականացնեն»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը`պատասխանելով հարցին` հանքի շահագործման որոշումը կարո՞ղ է «մնալ իշխանության կոկորդին»:
«Ամեն դեպքում դա շատ նուրբ հարց է, որը նաև մեր իշխանության տարիների օրակարգում է եղել: Մի կողմից բնապահպանական հարց է, որն իրոք մտահոգիչ կարող է լինել, եթե չպահպանվեն շահագործման նորմերը, իսկ մյուս կողմից տնտեսական և ներդրումային խոշոր նախագիծ է, որը կարող է զգալիորեն ավելացնել պետության տնտեսական պոտենցիալը»:
Հարցազրույցն ամբողջությամբ`կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ