Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի պաշտոնակատարը` Ամուլսարի, ուժ կիրառելու եւ կոռուպցիայի մասին

Սեպտեմբեր 20,2019 17:51

«Կոռուպցիայի դեմ պայքար ընթացել է, գոհացնում են տեմպերը, թե ոչ՝ երկրի քաղաքական ղեկավարությունը կասի եւ ասել է: Ինչ վերաբերում է նոր շունչ տալուն, անընդհատ այդ հանցավոր երեւույթի դեմ պետք է պայքարել: Աշխարհի բոլոր երկրներում դրա դեմ հետեւողականորեն պայքարում են, որովհետեւ եթե արմատախիլ արվի, ընդունենք համակարգված կոռուպցիան կամ չարվի վարչական ներքեւների կոռուպցիան, բնականաբար դա չի ընկալվի որպես ամբողջական մոտեցում: Այդ առումով պետք է ընդհանուր կոմպլեքս լուծումներ տրվեն թե օրենսդրական, թե աշխատանքային, ինչը որ հույս ունեմ կկատարվի»,-ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ Նախագահի նստավայրում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա չպատասխանեց այն հարցին, թե ի վերջո ինչու Օսիպյանին աշխատանքից ազատեցին, ընդամենն ասաց. «Ես ծառայող եմ եւ ծառայելու եմ իմ պաշտոնում, ինչպես ծառայել եմ մինչ այդ զբաղեցնելով ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը: Մի բան կարող եմ ասել` կփորձեմ հանրության ընկալման մեջ ոստիկանության դերի վերաբերյալ մոտեցումները որոշակի առումով ավելի լավացնել»:

«Ազատություն» ռ/կ-ի հարցին ` սպասում է, որ ոստիկանությունը քաղաքացիական դե՞մք կգլխավորի, երբ համապատասխան օրենքը ուժ ստանա, Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, միայն կասեմ, որ ես ծառայող եմ, ունեմ տված երդում, նաեւ խղճի հետ կապված խոստում, որ պետք է կատարեմ իմ պարտականությունը ու դուք հետագայում գնահատականը կտաք»:

Aravot.am-ի հարցին` որ դեպքերում փոխզիջումների չի գնա, Արման Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ դեպքում կոմպրոմիսների չեմ գնա, կոմպրոմիսը իմ պարագայում խնդրում եմ բացառեք»:

Իսկ արդյոք Ամուլսարի ճանապարհի բացման պարագայում ուժ կկիրառվի, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը չցանկացավ պատասխանել. «Այդ հարցով կարծում եմ լուծումներ կգտնվեն, իսկ այսօրվա ամենաակտուալ թեման կոռուպցիան է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30