Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է». աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը կմիանա «WCIT 2019»-ին

Սեպտեմբեր 20,2019 17:24

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ականավոր գիտնականի՝ Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս և Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի մասնակցության մասին։ Այս տարի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին Գարիկ Իսրայելյանը ներգրավված կլինի որպես «Ականավոր խոսնակների շարքի» մասնակից։

Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ, որոնց տեսլականը, երևակայությունն ու հաստատակամությունը հնարավոր են դարձրել տեղեկատվության հեղափոխությունը։ Գարիկ Իսրայելյանի ելույթի թեման է՝ «Աստղաֆիզիկան 21-րդ դարի շեմին. արհեստական բանականություն, տվյալների հավաքագրում և այլմոլորակային կյանք»:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դոկտոր Իսրայելյանը մասնակցելու է «WCIT 2019»-ին: Նա միջազգային փառքի արժանացած հայ գիտական մտքի դարավոր ավանդույթների շարունակողներից է»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ Իսրայելյանի մասնակցության վերաբերյալ:  

Իր գործունեության ոլորտում մեծ հարգանք վայելող Գարիկ Իսրայելյանը տարիներ ի վեր եղել է աստղաֆիզիկայի համաժողովների առանցքը, հրատարակել է ավելի քան 500 գիտական հոդված: Իսրայելյանի ղեկավարած միջազգային հետազոտություններով ներկայացվել են առաջին ապացույցներն առ այն, որ սև խոռոչներն առաջանում են գերնոր աստղերի պայթյունից: Նա նաև արվեստի և գիտության «STARMUS» միջազգային փառատոնի հիմնադիր ղեկավարն է: Աստղաֆիզիկայի ոլորտում Իսրայելյանի ներդրումը անվերապահորեն գնահատվել է Կանարյան կղզիների Կառավարության կողմից, որը 2014թ. գիտնականին պարգևատրել է ոսկե մեդալով, որը Կանարյան կղզիների բարձրագույն պարգևն է և շնորհվում է ի շահ հանրության ներդրված ջանքերի համար:

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրի ներքո։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։

Հիծեցնենք՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

 

WCIT
Հանրային կապերի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30