Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
Ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման եւ արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։
Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի եւ դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:
Հենրի Պրոգլյոյի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել էր դեռեւս այս տարվա փետրվարին՝ Փարիզում: Այնուհետև հայտնի գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ