«Դա բնական արձագանք է այն իրադարձություններին եւ հայտարարություններին, որոնք տեղի են ունենում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ջերմուկում Ամուլսարի շահագործման խնդրով պայմանավորված այսօրվա բողոքի գործողություններին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, թե Փաշինյանը միտված է Ամուլսարը շահագործելու որոշմանը, Անի Սամսոնյանը նշեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները հանգում են նրան, որ այդ որոշումը կա: Այլ է հարցը, թե ինչպես այն մատուցել ժողովրդին եւ ինչպես բացատրել, որ ճանապարհները պետք է բացել: Մենք ջերմուկցիների մոտեցումը գիտենք, այն կարծր է, նրանք չեն զիջելու: Նրանք պայքարում են կյանքի եւ առողջության համար, եւ նրանց որեւէ փաստարկ չի հետաքրքրում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ