Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ

Սեպտեմբեր 20,2019 14:57

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը եւ դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, եւ սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր եւ վարկածներ  հրապարակել, տիրաժավորել։

Խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներին էլ հանձնարարական է տրված սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել:

Վերջին օրերի մամուլի եւ սոցցանցերի  մոնիտորինգը փաստում է, որ հանձնարարությունը սկսել է ի կատար ածվել։ Չի բացառվում, որ դրա ամբողջական համակարգումն իրականացնում է անձամբ վարչապետը, քանի որ խնդիրը իսկապես լուրջ է։

Շրջանառության դրված կեղծ վարկածները հիմնականում  բաժանվում են երկու խմբի.

  1. Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել
  2. Վանեցյանը խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել։

Այս երկու խումբ հիմնական կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկը իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե  հանդիպել է Ծառուկյանի հետ եւ մտնում է ԲՀԿ, մինչեւ՝ Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։

Ինչի՞ համար են այս վարկածները, եւ ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին  դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, եւ դրա շարունակությունը դեռեւս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու եւ հաշվարկելու հետեւանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչեւ իրավիճակի պարզումը։

Պարզ ասած՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։ Ի՞նչ պետք է անի Վանեցյանը. պահպանի սառնասրտություն այս փուլում,  չընկնի իր համար ամեն օր հյուսվող հերթական տեղեկատվական թակարդը։ Հաջորդ  փուլում էլ հանրության համար պիտի կետ առ կետ բացի իր հրաժարականի հիմնական ձեւակերպումները։ Քանի դեռ դրանք չեն բացվել, փաստարկված չեն ներկայացվել, իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար։ Իրականում պարտիան նոր է սկսվում։

 

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30