Ստամբուլի դատախազությունը 74 զինվորականների ձերբակալման թույլտվություն է տվել: Նրանք կասկածվում են ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETO-ի հետ համագործակցության մեջ:
Զինվորականներից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝ զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։ Ստամբուլի նահանգային ժանդարմերիան 30 նահանգում միաժամանակյա գործողություններ է իրականացրել կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով ։
Հիշեցնենք, որ Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է FETO–ին։