Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Վերջնական որոշումը կայացվելու է Ստեփանակերտում». Դավիթ Տոնոյան

Սեպտեմբեր 20,2019 14:07

Կարմիր խաչի ներկայացուցիչները երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնապես փոխանցել են Ադրբեջանի առաջարկը`«երկուսը- երկուսի» դիմաց` երկու հայ գերիներին ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ փոխանակելու: Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ որոշակի մանրամասների եւ ճշգրտումների հարց կա. «Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Երբ կստանանք այդ ճշգրտումները ադրբեջանական կողմից` կարձագանքենք»:

Նախարարն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնել իրենց տները եւ աջակցելու է այդ գործընթացին։ Բայց հարցին ինքը բացառապես փոխանակման տեսանկյունից չի մոտենում. «Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան»:

Հարցին, որ Ստեփանակերտը կոշտ էր արձագանքել` հայտարարելով, որ Ադրբեջանի առաջարկով փոխանակումն անհնար է, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ Ստեփանակերտի նման դիրքորոշումից, ինքը ոչինչ չի բացառում, բայցեւ վերջնական որոշումը կայացվելու է Ստեփանակերտում:

Դիտարկմանը, որ Ադրբեջանում կա երրորդ գերին, որի մասին չի խոսվում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Մեզ մոտ էլ ավելի շատ ադրբեջանցի գերիներ կան»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30