Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ վարչապետը վերջնականապես համոզվել է, որ իր մի շարք կադրեր արգելակում են իր գործունեությունը, նրանց մի մասը կենդանի կապ է նախկինների հետ. «Ազգ»

Սեպտեմբեր 20,2019 13:14

Կարող էինք մտածել, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը (հետո նաեւ` ոստիկանապետ Վալերի Օսիպյանի) սովորական պաշտոնանկությունների մեջ կարելի է դասել, ու ոչ մի արտառոց բան չկա, որ մարդիկ պաշտոնավարում են, հետո տարբեր պատճառներով լքում են պաշտոնը, կամ նրանց ծառայությունից են հրաժարվում: Սա բնականոն գործընթաց կարելի էր դիտել, եթե չլինեին տեղեկությունների հետագա մի շարք անհամապատասխանություններ` թեկուզ խոսքի մակարդակում, մամուլային արտահոսքեր:

Ըստ այդմ` մի քանի վարկածներից կարելի է հակվել այն մեկին, որ իշխանափոխությունից հետո սեփական թիմում այս ու այն պաշտոնի համար համապատասխան մարդիկ չունենալու պատճառով` մի տեսակ անցումային պաշտոնյաներ էին նշանակվել, այդ թվում` նախկինների կադրերից, որոնցից հիմա հրաժարվում են` անցնելով թիմին ավելի մոտ կանգնած կադրերի: Համենայնդեպս` հրաժարականների վերաբերյալ նախկինում եւ այժմ արվող արտահոսքերը, որոնց լույս աշխարհ են բերում մեկ -երկու` իշխանությանը մոտ կանգնած ԶԼՄ-ներ, իրականություն են դառնում: Ու կարելի է սպասել, որ իրականություն կդառնան նաեւ նոր արտահոսքերը` նոր պաշտոնանկությունների մասին` ընդհուպ ԱԺ «Իմ քայլ»-ական երկու փոխխոսնակներ: Տպավորություն է, որ վարչապետը վերջնականապես համոզվել է, որ իր մի շարք կադրեր արգելակում են իր գործունեությունը, նրանց մի մասը կենդանի կապ է նախկինների հետ, եւ նա որոշել է արմատապես փոխել իր թիմը: Նրա խոսնակի բուռն արձագանքն էլ ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստին, թեՙ հույս ունենք քրեական պատասխանատվությունից խուսափած կոռուպցիոներների գրասենյակներում չեն տեքստի հեղինակները, նույնպես բան էր հուշում:

Իհարկե, երբ որեւէ թիմ տարիուկես իշխանության լինելուց հետո է այդպես վարվում` վարկանիշի բնական կորստի, վատնված ժամանակի եւ տարածաշրջանային անբարենպաստությունների պարագայում` այդպիսի կտրուկ փոփոխությունները միշտ էլ ռիսկային են, էլ չասած, որ այդպիսով ստվարացնում են նաեւ ներկա իշխանությունից նեղացածների եւ իշխանության դեմ պայքարողների թիվը: Սակայն, մյուս կողմից, երբ իշխանության արած ամեն քայլը քննադատելու, ավելին` ոչնչացնելու համար պատրաստ -կանգնած են տասնյակ շրջանակներ, այդ շրջանակները եւս մեկով համալրելը առանձնապես բան չի փոխում ընդհանուր համապատկերում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30